ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը հիվանդանոցում մահացել է

30.11.2022 10:58 ՃՏ պատահարներ
Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-ին «Իվեկո» մակնիշի բեռնատարը դուրս եկել երթևեկելի մասից և շուրջ 40 մետր բարձրությունից ընկել ձորակը: Վարորդը՝ 44-ամյա Բաղդասար Բաղդասարյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: