«ՎԱԶ-2121»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
03.08.2023 10:25
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 1-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին իրար էին բախվել «ՄԱՆ» կցորդիչով բեռնատարը և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ը հայտնվել էր դաշտում և կողաշրջվել: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 2-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2121»-ի վարորդը՝ 66-ամյա Աշոտ Զաքարյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: