39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
04.07.2023 11:34
ՃՏ պատահարներ

Հուլիսի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար էին բախվել «Զիլ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ: «Նիսանի» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 4-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ուղևորներից 39-ամյա Արթուր Սահակյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: