«ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
05.06.2023 11:36
ՃՏ պատահարներ
Հունիսի 3-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղ տանող ճանապարհին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան տրակտորով քարշակելուց հետո անջատել է քարշակման լարը, ինչից հետո մեքենան ինքնաբերաբար սկսել է շարժվել, իսկ երբ ինքը փորձել է կանգնեցնել այն, ենթարկվել է վրաերթի:
«ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդ Շալիկո Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: