Պատահար մայրաքաղաքում. 23-ամյա մոտոցիկլիստ է մահացել
05.10.2018 10:26
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.10-ին, Երեւանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Իսուզու» մակնիշի ավտոմեքենան եւ «Բաբաջ» մոտոցիկլը. մոտոցիկլիստ, 1995 թ. ծնված Լեոնիկ Հերքոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: