«Օպել Վեկտրայի» 56-ամյա վարորդը մահացել է
08.08.2023 11:24
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 7-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել Վեկտրայի» 56-ամյա վարորդ Գառնիկ Սահակյանը մահացել է, իսկ 45-ամյա ուղևորուհին և «Մերսեդես Բենցի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: