47-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
08.11.2023 10:52
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 29-ին Երևան-Գյումրի ճանապարհին՝ Կաթնաղբյուր գյուղի խաչմերուկի մոտ, իրար էին բախվել «ՎԱԶ-2109» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով 9 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 7-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 47-ամյա Համլետ Ղազարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: