Պատահար Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհին. վարորդը մահացել է
12.03.2019 16:04
ՃՏ պատահարներ
Մարտի 10-ին, ժամը 23.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մարտի 11-ին, ժամը 06.40-ի սահմաններում, վարորդը՝ 1990 թ. ծնված Տիգրան Օրդինյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: