Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. 57-ամյա վարորդը տեղում մահացել է
13.03.2019 09:47
ՃՏ պատահարներ
Մարտի 12-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 68-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի 57-ամյա վարորդ Մանվել Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես E»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: