Կողաշրջված մեքենայի վարորդը մահացել է
13.09.2023 11:46
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 145-րդ կմ-ին «ԳԱԶ-53-12» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդ Զուրաբի Մաթևոսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: