Պատահար Դավիթ Բեկի փողոցում. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
15.06.2018 10:47
ՃՏ պատահարներ
Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին, ապա էլեկտրասյանը։
21-ամյա վարորդ Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: