ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

70-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16.08.2022 11:44 ՃՏ պատահարներ
70-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 15-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21703»-ի 70-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օգոստոսի 16-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության տեղափոխված ուղևորուհին՝ 70-ամյա Հասմիկ Միրիմանյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: