Պատահար Թալին-Թաթուլ ճանապարհին. 63-ամյա վարորդը մահացել է
18.10.2019 11:50
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան Թալին-Թաթուլ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը՝ 1956 թ. ծնված Մինաս Կրպեյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: