«ՎԱԶ-21214»-ը կողաշրջվել է. 17-ամյա ուղևորը մահացել է
20.10.2023 11:40
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.20-ին, Երևանի Շրջանցիկ թունել տանող ճանապարհին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Երկու քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 17-ամյա Արթուր Գալոյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: