Պատահար Երևան-Արմավիր ճանապարհին. «ՎԱԶ 2106»-ի վարորդը տեղում մահացել է
24.10.2017 10:54
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել «Նիսսան Ալտիմա» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսսան Ալտիմա»-ն հրդեհվել է:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը՝ 1960 թ. ծնված Վարուժան Նիկողոսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: