Պատահար Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
27.08.2018 18:32
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 1,5-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց E-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի կողքի դաշտամիջյան հատվածը:
Վարորդը` 1991 թ. ծնված Սիրեկան Հայրապետյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: