Պատահար Ճամբարակ-Վահան ճանապարհին. 28-ամյա վարորդը մահացել է

Մայիսի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վահան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից ու բախվել հողապատնեշին, ինչի հետևանքով վարորդը՝ 28-ամյա Նարեկ Ճաղարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: