37-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
29.07.2023 11:31
ՃՏ պատահարներ

Հուլիսի 28-ին, ժամը 07.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Բագրատաշեն-Հաղթանակ միջպետական ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակաշարին: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից 37-ամյա Ռաֆայել Օհանյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: