Վթարի հետևանքով վարորդը մահացել է, ուղևորը՝ տեղափոխվել հիվանդանոց
31.07.2020 11:19
ՃՏ պատահարներ
Հուլիսի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 110-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 63-ամյա վարորդ Օնիկ Ներկարարյանը տեղում մահացել է, իսկ 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: