ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

15.03.2022 11:03 ՃՏ պատահարներ
Հիվանդանոց տեղափոխված վարորդը մահացել է

Մարտի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 74-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագենի» 45-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ Վոլոդյա Մնացականյանը, մահացել է: Մարտի 14-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ «Օպելի» 40-ամյա վարորդը նույնպես մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: