Մահացու պատահար Արշակունյաց պողոտայում
11.10.2012 11:08
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.20-ին, Արշակունյաց պողոտայում «Դեու-Նեքսիա» մակնիշի տաքսի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի բեռնատարի, ապա «Մերսեդես-C 180»-ի:
Պատահարի հետևանքով «Դեու-Նեքսիա»-ի վարորդը` 1966 թ. ծնված Սամվել Վարդանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: