Մահացու պատահար Արտաշատ-Շահումյան ճանապարհին
05.10.2012 11:37
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ի սահմաններում Արտաշատ-Շահումյան ճանապարհին` «Արտֆուդ» պահածոների գործարանի մոտ, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (պատկանելությունը և վարորդի ինքնությունը պարզվում են) դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հենասյանը և շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող՝ 1978 թ. ծնված Մելքոն Մինասյանը, տեղում մահացել է, իսկ 1948 թ. ծնված Հրաչ Դ.-ն և 1988 թ. ծնված Արման Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: