ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացու պատահար Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհին

18.04.2013 11:35 ՃՏ պատահարներ

Ապրիլի 17-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «DAF» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշենի մաքսատնից Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի ուղևորը` Վրաստանի քաղաքացի, 1977 թ. ծնված  Բորիս Օկոյանը,  տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.30-ին,  «DAF»-ի վարորդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: