Մահացու պատահար Բերդ քաղաքում
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Բերդ քաղաքի «Քոռ աղբյուր» կոչվող հանդամասում «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է շրջվել ձորը:
Վարորդը` 1968 թ. ծնված Սերգո Մելիքյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: