ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացու պատահար Երևանի Արցախի փողոցում

20.04.2013 13:45 ՃՏ պատահարներ
Ապրիլի 19-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել 1979 թ. ծնված Արշակ Չիբուխչյանի վարած «Մերսեդես» և «Շտապ օգնություն» ՓԲԸ վարորդ, 1969 թ. ծնված Հակոբ Գ.-ի վարած, նշված ՓԲԸ-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով Արշակ Չիբուխչյանը տեղում մահացել է, իսկ շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, մեքենայում գտնվող բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: