ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացու պատահար Կապան-Գորիս ավտոճանապարհին

17.06.2013 12:06 ՃՏ պատահարներ
Հունիսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, 1963 թ. ծնված Լյուդվիգ Շիրբակյանի վարած «Մերսեդես Բենց Տ 420» մակնիշի ավտոմեքենան Կապան-Գորիս ավտոճանապարհի 51-րդ կմ-ում` Որոտանի ոլորանների վերջնամասում, դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ 1991 թ. ծնված Հմայակ Շիրբակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն,  իսկ մյուս ուղևորը՝ 1989 թ. ծնված Լևոն Լյուդվիգի Շիրբակյանը, տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: