Մահացու պատահար Վանաձորում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.55-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում բախվել է ծառի:
Վարորդը` 1991 թ. ծնված Գևորգ Ոսկանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: