Մահացու վնասվածքներ` ականի պայթյունից
Ապրիլի 15-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնոմ հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Գաբրիել Բաբիկյանը և 1959 թ. ծնված Ռաֆիկ Մուղդուսյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, Բերդավան համայնքին պատկանող հանդամասի` հայ-ադրբեջանական սահմանի միջանկյալ գոտում ծնեբեկ քաղելիս նրանք ականի պայթյունից վնասվածքներ են ստացել, ինչի հետևանքով Ռ. Մուղդուսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: