Մահացու վրաերթ Արմավիրում
26.09.2012 14:48
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հետընթաց կատարելիս, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում գտնվող գինու-կոնյակի գործարանի մուտքի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Սևակ Սերոբյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: