ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահացու վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է

25.12.2012 12:46 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1933 թ. ծնված Սերգեյ  Գրիգորյանին, պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Արգիշտի Պ.-ն ներկայացել է բաժին` հայտնելով, որ ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիր-Բաղրամյան ճանապարահի 1-ին կմ-ին վարելով «ԳԱԶ-31105»  մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, նրան պատճառել մահ և դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: