ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. «Մերսեդես»-ի 24-ամյա վարորդը տեղում մահացել է, 20-ամյա ուղևորուհին՝ տեղափոխվել հիվանդանոց

05.10.2017 10:37 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 01.50-ի սահմաններում, «Մերսեդես Սի Էլ Քեյ 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 38-րդ կմ-ին՝ Փոքր Վեդի գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատարի հենասյանը և ընկել դաշտը, ինչի հետևանքով վարորդը՝ 1993 թ. ծնված Ավետիք Գալստյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: