ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահճակալի ներքնակի տակից հրացան և փամփուշտներ են հայտնաբերվել

Փետրվարի 4-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1992 թ. ծնված Գարիկ Վ.-ին պատկանող, Մայիսյան գյուղի տարածքում տեղակայված անասնագոմում, որի ժամանակ անասնագոմին կից հանգստի սենյակի մահճակալի ներքնակի տակից հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի ողորկափող երկփողանի որսորդական հրացան, իսկ սեղանի վրայից` 12 մմ տրամաչափի «BUGALTI-ITALIA» գործարանային արտադրության 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: