Մահվան ելքով պատահար Երևանի Աճառյան փողոցում
12.08.2016 11:00
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 11-ին, ժամը 21.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Ռաֆիկ Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը, ժամը 00.15-ին, գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: