ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով ՃՏ պատահար Երևան-Մեղրի ճանապարհին

24.07.2013 13:36 ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 156-րդ կմ-ին  «Հոնդայի»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և  4 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.20-ին, «Հոնդայի»-ի վարորդը` 1951 թ. ծնված Վահագն Թովմասյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: