Մահվան ելքով պատահար Արարատի մարզի Շահումյան գյուղում
Հոկտեմբերի 13-ին, ժամը 09.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղում բախվել է տներից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը՝ 1967 թ. ծնված Արթուր Առաքելյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: