Մահվան ելքով պատահար Կապանում
23.07.2015 15:30
ՃՏ պատահարներ
Հուլիսի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան 4-րդ նրբանցքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան մասում գտնվող լուսամփոփին, որից հետո կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը` 1992 թ. ծնված Հայրապետ Քոլյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: