ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Վարդենիկում

06.08.2015 13:16 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ  ժամը 17.15-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի նոր գերեզմանատանը «ՅՈՒՄՈՒԶ Լ-6» մակնիշի  տրակտորի կցորդի վրա եղել են մոտ 45 հատ առանց պարանի խոտի հակեր, որոնց վրա  նստած է եղել 1964 թ. ծնված Սումբաթ Մելոյանը: Կանգնած ժամանակ տրակտորի կցորդի հետևի աջ անիվը բարձրացել է գետնից և թեքվել, Ս. Մելոյանը վախից իրեն գցել և գլխիվայր ընկել է կցորդի և տրակտորի մեջտեղի երկաթյա հատվածին, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: