ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահարներ մայրաքաղաքում

01.12.2014 17:50 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 30-ին, ժամը 23.15-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 65 շենքի մոտ իրար են բախվել   «ՎԱԶ-2107»  և  «Օպել-Աստրա»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1978 թ. ծնված Արտակ Իսպիրյանը, և ուղևորուհին՝ 1952 թ. ծնված Գյուլնարա  Սաֆարյանը տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 29-ին, ժամը 03.20-ին,  «Լեքսուս GX 460»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Դավիթ Բեկի փողոցի թիվ 84 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 80-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով` ժամը 4.00-ին մահացել է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: