ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին

09.10.2014 11:33 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Իջևան քաղաքի ասֆալտի գործարանի մոտ վրաերթ է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և վրաերթի ենթարկել 1949 թ. ծնված Հենրիկ Աղասարյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: