ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

09.07.2013 11:44 ՃՏ պատահարներ

Հուլիսի 8-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Լյովա Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.25-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 1959 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի հատվածում ինքն է վրաերթի ենթարկել Լյովա Խաչատրյանին և դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: