Մահվան ելքով վրաերթ Մարմարաշեն գյուղում
12.06.2014 12:32
ՃՏ պատահարներ
Հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին:
Պատահարից հետո վարորդը տուժողին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց, սակայն վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: