Մահվան ելքով վթար Արևշատ գյուղում
01.11.2021 13:18
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 23.10-ին ոստիկանություն է ներկայացել «ԲՄՎի» 63-ամյա սեփականատերը և տվել բացատրություն, որ վթարի ժամանակ ավտոմեքենան վարել է իր 12-ամյա թոռը։
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: