ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով վրաերթ հանքավայրում

15.07.2022 10:29 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով վրաերթ հանքավայրում

Հուլիսի-ի 14-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 54-ամյա տղամարդ:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 10.50-ի սահմաններում «ՄԱՆ» բեռնատարի վարորդը Բյուրականի հանքավայրում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել մեքենավար Գարիկ Կարապետյանին՝ պատճառելով վնասվածքներ:
Ժամը 19.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 54-ամյա Գարիկ Կարապետյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: