Մահվան ելքով վթար Հովտաշատ գյուղում
27.04.2023 11:17
ՃՏ պատահարներ

Ապրիլի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց Ց-240» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպել Վեկտրայի» վարորդը՝ 47-ամյա Ջիվան Միքայելյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: