Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
27.05.2021 10:44
ՃՏ պատահարներ
Մայիսի 25-ին, ժամը 20.40-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին և դիմել փախուստի: Էրիկ Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: