ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին

17.09.2021 14:45 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով պատահար Երևան-Սևան ճանապարհին

Սեպտեմբերի 17-ին, ժամը 06.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին՝ դեպի Երևան ուղեմաս, իրար են բախվել «Տոյոտա» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտայի» վարորդը՝ 1990 թ. ծնված Սևակ Հայրումյանը, տեղում մահացել է, իսկ 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: