Մահվան ելքով պատահար Մեղրի-Երևան ճանապարհին
28.06.2016 13:37
ՃՏ պատահարներ
Հունիսի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 127-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին` 1954 թ. ծնված Սուսաննա Ավագյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: