ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով պատահար Երևանում

02.08.2014 11:40 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, 1966 թ. ծնված Գևորգ Աղեկյանի վարած «ԳԱԶ-2705-414» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է մայթեզրին կայանված «ԿամԱԶ-53212» ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով Գ. Աղեկյանը և նրա ուղևորներ` 1987 թ. ծնված Գագիկ Փութոյանը և 1989 թ. ծնված Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարեն Աղեկյանը հիվանդանոցի ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: