Մահվան ելքով թունավորում Բենիամին գյուղում
03.04.2019 14:36
Թունավորում
Ապրիլի 2-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Բենիամին գյուղից «շտապօգնության» մեքենայով բուժօգնության են տեղափոխվել 3 բնակիչ, իսկ 1938 թ. ծնված Վարսենիկ Շիրինյանը տան լոգարանում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի վառարանից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: