Մահվան ելքով պատահար Արտաշատում
10.11.2017 12:51
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 9-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1945 թ. ծնված Սաթիկ Թովմասյանին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ս. Թովմասյանը մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: